2 լարի վրա խաղալու քաղաքականությունը միշտ չէ, որ արդարացնում է իրեն.որտեղ պետք է համարձակ լինել, հնազանդվում է ու խոնարհվում է․ «Հրապարակ»

Մեր բախտը չբերեց 2018 թվականին, երբ ակնհայտորեն սպառվում էր ստատուս-քվոյի համար հատկացված ժամանակի լիմիտը, երկրի ղեկին հայտնվեց անփորձ մի մարդ, որը որտեղ անհրաժեշտ է փափուկ ու դիվանագետ լինել, առճակատման է գնում և հարաբերություններ փչացնում, որտեղ հարկավոր է դուխով լինել, հնազանդվում է ու խոնարհվում։ Եվ սկսվեցին անթույլատրելի, կործանարար սխալներ արձանագրվել դիվանագիտության, միջպետական հարաբերությունների, գերտերությունների ղեկավարների հետ շփումներում։ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում չդիմավորելը մեր հանրության հակառուս հատվածը դիտեց որպես ինքնիշխանության «թույն» դրսևորում։ Իսկ Ալիևի հետ ուղիղ կապն ու Մեհրիբանին թեյի հրավիրելը՝ նոր խոսք մեր դիվանագիտության պատմության մեջ։ Հիմա վիճակն այլ է՝ Պուտինի հայացքին արժանանալու համար որքա՜ն ջանքեր, Ալիևի հետ ոչ թե ուղիղ հարաբերություն, այլ նվաստացումներ ու թշնամանք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: