Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 ապր 2021 19:31

ԱՄՆ-ը Եվրոպայի զորքերը բերել է առավելագույն պատրաստվածության.ռուսական բանակի ակտիվացումը գրավել է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը

ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարությունը մարտական պատրաստության մակարդակը առավելագույնի է հասցրել Դոնբասում իրավիճակի սրման և Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով. հայտնում է The New York Times-ը:

Եվրոպական բազաներում ԱՄՆ ուժերի պատրաստության կարգավիճակը «հնարավոր ճգնաժամից» փոխվել է «հնարավոր մոտալուտ ճգնաժամի» այն բանից հետո,  երբ ռուսական բանակի ակտիվացումը գրավել է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը:

ԱՄՆ-ի ռազմական գնահատականների համաձայն` Ռուսաստանը լրացուցիչ 4000 զինծառայող, ինչպես նաև զենք և տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինային սահմանակից շրջաններում:

Ըստ Կիևի՝ ուժերը կենտրոնացած են Ռոստովի, Բրյանսկի և Վորոնեժի մարզերում, որտեղ տեղակայված են ՌԴ զինված ուժերի 28 գումարտակային մարտավարական խմբեր: Այս մասին երեքշաբթի Գերագույն ռադայի նիստում հայտարարել է Ուկրաինայի ԳՇ պետ Ռուսլան Խոմչակը: «Առաջիկայում սպասվում է ևս 25 մարտավարական խմբավորումների ժամանում, որոնք սահմանին եղածների հետ սպառնալիք են ստեղծում պետության ռազմական անվտանգության համար»,- ասել է նա:

«ԱՄՆ-ում կոնսենսուս չկա այն հարցում, թե կոնկրետ ինչ է մտադիր անել Վլադիմիր Պուտինը: Ոմանք ենթադրում են, որ Կրեմլն ուղղակի «զենք է թափ տալիս» և դրանից ավելիին չի գնա, ոմանք անհանգստացած են, որ Դոնբասում գործողությունը շուտով կարող է լուրջ հետևանքների հանգեցնել»,- հայտնում է The New York Times-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր