Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

02 ապր 2021 16:16

Կրեմլը հերքում է Արցախում «Իսկանդեր»-ի օգտագործման մասին Ադրբեջանի տարածած լուրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե արդյոք ՊՆ-ն զեկուցել է պետության ղեկավարին այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները իբր «Իսկանդերի» բեկորներ են հայտնաբերել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Ոչ, որքանով ես հասկանում եմ, դա նոր տեղեկություն է: Ինձ հայտնի չէ, թե արդյոք զինվորականների գծով զեկուցել են այդ մասին»,-ասել է նա:

Ընդ որում, Պեսկովը հիշեցրել է, որ «Իսկանդեր» հրթիռներ չեն կիրառվել 2020 թվականի աշնանը հակամարտության ժամանակ: «Դա (կիրառման բացակայությունը) հաստատվել է»,-ասել է նա՝ հավելելով, որ Կրեմլը տեղեկություն չունի, թե դրանք ինչ բեկորներ են, որոնք, իբր, հայտնաբերել է ադրբեջանական կողմը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր