Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

05 ապր 2021 10:00

Որոշել են «պատժել» Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին՝զրկելով Մեռելոցը նշելու հնարավորությունից

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.


«Սատանայական ֆուտուրիստական ներկայացումներ ֆինանսավորող Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» ազգակործան և ազգադավ գործունեության համար իր հրաժարականը պահանջող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին։


Իրենց մահաբեր և ապիկար գործունեության հետևանքով ավելի քան 5000 երիտասարդ զինվորականների և գրեթե նույնքան COVID-19-ի զոհերի հարազատներին զրկել են Քրիստոնեաբար իրենց հարազատների Մեռելոցը նշելու հնարավորությունից։ Սուրբ Հարության տաղավար տոնին հաջորդող Մեռելոցը սահմանվել է որպես աշխատանքային օր՝ հնարավորություն չտալով հարյուր հազարավոր մարդկանց գերեզմաններ այցելելու և Սուրբ Հարության խորհրդով մխիթարվելու հնարավորությունից։


Դրա փոխարեն մեր ապականված տոնացույցում մնացել է Քաղաքացու օրը։ Այն քաղաքացիների, որոնք զոհվեցին այս սրիկաների մեղքով՝ հայտնվելով անօգնական, խեղճ ու անտեր վիճակում։ Մնում է հուսալ, որ Քաղաքացու օրը դեռևս ողջ մնացած քաղաքացիները առիթ կունենան այցելել իրենց դժբախտությունները կերտողի գերեզմանին՝ մեռելոցի»։


Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշել է ապրիլի 4-ին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր