Մերձիշխանական կրիմինալը միջադեպ է սարքել Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը. հրահանգվել է փակել գործը

Mediaport-ի աղբյուրի փոխացմամբ՝ Ռուստամը խաղատանը հանդիպել է իր վաղեմի թշնամիներից մեկին, որը երրորդմասցի թաղային հեղինակություն է, ապա զենք է քաշել նրա վրա։ Խաղատան ավտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են տարածքից, իսկ միջադեպն ավարտվել է կրակոցներով։
Այդ պահին խաղատանն է եղել նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը քաշքշուկի պահին բառացիորեն փախուստի է դիմել դեմքի վայրից՝ ուշադրության կենտրոնում չհատնվելու համար։
Իրավապահներին հրահանգվել է փակել Ռուստամին վերաբերող հերթական քրեական գործը, ինչպես արեցին Արարատ Միրզոյանի աթոռին նստած տղայի սպանության գործի հետո, որին, ըստ տեղեկությունների, Ռուստամն ու շիշ բռնողն այնքան էին ծեծել, որ մահացել էր, ապա սպանված տղայի մարմինը ցած էին նետել կամրջից։