Ահա թե ինչու եմ զզվում Նիկոլից, ասում՝ սատկի, պրծնենք.Առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ոչինչ չարեց

«Ինչու եմ բացահայտ ասում՝ սատկի պրծնենք: Ի վերջո կողքս նստած էր պառլամենտում եւ 5 տարի հետը չէի խոսում: Ինչու ենք ասում՝ ինքը դավաճան է: Մենք չենք ասում՝ անհաջող պատերազմ է ունեցել, ասում ենք՝ դավաճան է: Որովհետեւ մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել: Որովհետեւ հենց առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, վերացրու Մարտակերտի ռազմաճակատը: Էնտեղ հեղեղ էր լինում, եւ դու զորքերը տեղափոխի հարավային ճակատ, որովհետեւ հարավից է գալու թշնամին: Սկզբից թշնամին զրահատեխնիկայով էր ուզում գալ, 10-րդ օրը փոխեց, ինտենսիվացրեց ԱԹՍ-ներով ինձ խփելը: Մենք ասում էինք Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ինքը չգիտես ինչու խփում էր Գյանջայի 5-հարկանի շենքերին: Մենք ասում էինք՝ ատոմակայանի թափոններ կան, իրենք դա չունեն, լցրու, կրակի, ստեղծի միջուկային զոնա, որ չկարողանա զորքը գա: Ոչինչ չարեց:
Վերջապես հոկտեմբերի 19-ին Պուտինն ասաց՝ Հադրութի կեսը ձեզ մնա, Շուշին էլ ձեզ մնա, կանգնեցնեմ: Այդ դեպքում Լաչին ու Քելբաջարը մեզ էր մնում: Այսինքն 6 հազար քառակուսի կմ մեզ էր մնում:Մարդը պարզ ասաց՝ ավելի լավ է ես հանձնեմ, հետո ժողովրդին խաբեմ, ասեմ՝ պարտվել եմ, որովհետեւ եթե հիմա գնամ զիջման, կասեն՝ դավաճան: Արդյունքում 6 հազար քառակուսի կմ-ից մնաց 2,5-3-ը»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանի ամեն մի շարժումը «փնթի չնթռլոյի շարժում է»:
Նա ընդգծեց, որ Նիկոլ փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները կազմել են յուրաքանչյուրինը 60 հազար դոլար. «Անցյալ տարի միայն պարգեւատրումների համար 120 մ,լն դոլար են ծախսել: Դրանով մենք կառնեինք մոտ 2 հազար փոքր ԱԹՍ կամ 10 հատ «Պանցիր» կամ «Տոռ», որոնք կոչնչացնեին, կփակեին հակառակորդի տարածքը»: