Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

07 ապր 2021 12:53

«Հրազդան 5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, Իրան-Հայաստան օդային գիծը չի կառուցվել․ գոյացել է 100 մլն դոլար վարկ ու վերանորոգման անհրաժեշտություն

«Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, որը պայմանավորված է հիմնական սարքավորանքների կապիտալ նորոգման անհրաժեշտությամբ: Դա անհրաժեշտություն է հետագա աշխատանքը շարունակելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:


Թե որքան գումար է պահանջվում վերանորոգման համար, ընկերությունից փոխանցեցին, որ նախնական արժեքը 16 մլն եվրո է, որը չի փոխհատուցվել կայանից առաքվող էլեկտրական էներգիայի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:


«Բացի այդ, «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով, որպես գործունեության հիմնական ուղղություն, դիտարկվում էր կայանից առաքված էլեկտրական էներգիայի արտահանումը՝ հաշվի առնելով կայանի մեծ հզորությունը (467 ՄՎտ) և ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի փոքր պահանջարկը: Արտահանման գործունեությունը նախատեսվում էր կազմակերպել Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունն ավարտված չէ: Վերոգրյալ օդային գծի բացակայության պայմաններում՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը բերել է նշված գործունեության վնասաբերության և որպես արդյունք, մոտ 100.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկի գոյացմանը, ինչպես նաև՝ նորոգում իրականացնելու համար լրացուցիչ 16 մլն եվրո ներգրավելու անհրաժեշտությանը»,-պատասխանել են «Գազպրոմ Արմենիա»-ից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր