Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական թիմում, իսկ ահա հայ համայնքի ջանքերին հակառակվում են Թուրքիան և ՀՀ իշխանությունները

«Համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղությամբ: Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա:
Հակառակ գործընթաց են տանում ՀՀ իշխանությունները: Սկզբում ԱԽՔ-ը, հետո ԱԺ փոխխոսնակը՝ հետո էլ Վաշինգտոնում ՀՀ հաջորդ դեսպանը (սա ամենավտանգավորն է) հայտարարում են Թուրքիայի հետ հաշտեցման մասին: Նույնն էլ անում է նաև Թուրքիան, քանի որ ճանաչման գործընթացը կարող է դադարեցվել, եթե կողմերը սկսեն բանակցել:
Ըստ ԱԳՆ-ի, պաշտոնական բանակցություններ չկան, բայց հավանաբար կա «2nd track diplomacy» կամ նույնիսկ «1.5 track diplomacy», ինչը հանրությունից (միգուցե նաև ԱԳՆ-ից) գաղտնի է պահվում:
Ցավալիորեն հայ համայնքի ջանքերին հակառակվում են Թուրքիան և ՀՀ իշխանությունները»,-գրել է փորձագետը: