Այս կենդանակերպի նշաններին հուլիսը խոստանում է լինել արագ, վառ ու փոփոխություններով լի ամիս          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը    

08 ապր 2021 11:14

ՆԱՏՕ-ի զինված ուժերի ակտիվության աճ Ուկրաինայում և Սև ծովում`Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ

Ռուսաստանը արձանագրում է ՆԱՏՕ-ի զինված ուժերի ակտիվության աճ Ուկրաինայում և Սև ծովում`Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Զախարովան ասել է, որ Կիևը շարունակում է նոր ուժեր ու սպառազինություն տանել դեպի Դոնբասի շփման գիծ: Բացի այդ, 2021 թվականին նախատեսվում է Ուկրաինայի տարածքում յոթ համատեղ վարժանքներ անցկացնել Դաշինքի տարբեր երկրների հետ:


Նաև, Ռուսաստանի հետ սահմանների և Դոնբասի շփման գծի երկայնքով, օտարերկրյա պետություններն ակտիվացրել են իրենց հետախուզական գործունեությունը՝ օգտագործելով ինքնաթիռներ և ռադիոէլեկտրոնային միջոցներ: ՆԱՏՕ-ն շարունակում է ֆինանսական ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին. նշել է Մարիա Զախարովան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր