Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

08 ապր 2021 12:16

ՌԴ բնակիչները սկսել են ավելի վատ վերաբերվել միգրանտներին, ինչը վատթարացնում է ազգամիջյան հարաբերությունները

Ռուսաստանի բնակիչները 2020-ի արդյունքներով սկսել են ավելի վատ վերաբերվել միգրանտներին, ինչը վատթարացնում է ազգամիջյան հարաբերությունները, օտարերկրացի շատ երեխաներ Ռուսաստանի կրթական համակարգից դուրս են գտնվում, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մագոմեդսալամ Մագոմեդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մագոմեդովը Նովոսիբիրսկում ամենամյա շրջանային սեմինար-հանդիպում է անցկացնում «Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների գործադիր իշխանությունների՝ մինչեւ 2025 թվականը Ռուսաստանի Դաշնության պետական ազգային քաղաքականության ռազմավարության իրականացման պրակտիկայի եւ խնդիրների վերաբերյալ»: ,

«2020 թվականին գրեթե յուրաքանչյուր չորրորդ հարցված բացասական վերաբերմունք է հայտնել միգրանտների նկատմամբ: Ընդ որում, բացասական միտում կա: Այս վերաբերմունքը միայն վատթարանում է. միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունք ունեցող մարդկանց թիվն աճել է 7.5 տոկոսով: Այս իրավիճակն էականորեն ազդում է ազգամիջյան հարաբերությունների վիճակի վրա»,- աել է Մագոմեդովը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Սիբիրում իրավիճակը նման է համառուսականին. այնտեղ բնակիչների 22.3 տոկոսը բացասական վերաբերմունք ունի միգրանտների նկատմամբ: Նա նշել է որ էթնիկական անկլավերի ձեւավորումը, առաջին հերթին՝ աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների կազմից, նպաստում է ոչ միայն հասարակության քրեականացմանը, այլեւ պարարտ հող է ստեղծում ազգայնականության, այլատյացության դրսեւորման եւ տեղացիների հետ հակամարտությունների հրահրման համար: 

Նա մեջբերեց նաեւ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ի տվյալները, համաձայն որոնց 2020 թվականին Ռուսաստանում գրանցվել է գրեթե 800 հազար անչափահաս օտարերկրյա քաղաքացի, ընդ որում, Ռուսաստանի դպրոցական համակարգում ներառվել է ընդամենը 140 հազար երեխա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր