«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 ապր 2021 17:39

ՆԱՏՕ-ն կաջակցի ՈՒկրաինային, այժմ բարդություններ ենք տեսնում Դոնբասում, կա կրակոցների թվի աճ

Անցյալ տարվա դեկտեմբերից Դոնբասում իրավիճակը սկսել է սրվել, մինչ օրս զոհվել է ավելի քան 20 ուկրաինացի զինվոր: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Կիև ժամանած՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Պիչի  հետ հանդիպման ժամանակ:

«Ցավոք, մենք այժմ բարդություններ ենք տեսնում Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում: Իրոք, մենք տեսնում ենք կրակոցների թվի աճ»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերումը ՏԱՍՍ–ը:

Զրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Պիչը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ: Ուկրաինայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքից Ուկրաինային հետագա աջակցություն կցուցաբերվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր