Տեսանյութ.«Մեզ հունից չհանե՛ք, մենք ամեն ինչի սպասոբնի մարդիկ ենք». անհետ կորածի հարազատ

«Դրա համար չպետք է թողնենք, որ սրանք մի վայրկյան քնեն։ Պետք է դառնանք իրենց գիշերվա սարսափը»,- նշեց նա՝ հավելելով, որ պարոն Փաշինյանն ասել է, որ երբ ծնողները ցանկանան, կարող են հանդիպել, բայց նրա օգնականները ներշնչել են իրենք իրենց, որ կարող են Փաշինյանի փոխարեն հարց լուծել։
Նա նշեց, որ իր որդու մարմնի կեսն է գտել ու հուղարկավորել, մարմնի մյուս կեսը դեռ չկա, բայց դա էլ է գտնելու։
«Թող մեզ հունից չհանեն, ամեն ինչի սպասոբնի մարդիկ ենք, իրենք լավ գիտեն՝ վտանգը որտեղից կա, որտեղից՝ չկա »,- նշեց նա։
Ինչ վերաբերում է անհետ կորած զինվորների ծնողների և ԳՇ պետի հանդիպմանը, նա նշեց, որ չի մասնակցել հանդիպմանը, որովհետև Վաղարշակն ինքն իրենից տեղյակ չէ, նստում է և երկու բառ չի կարողանում խոսել, որովհետև բան չգիտի։
«Երկրի ղեկավարը գերիների հարցը հանձնարարել է պարոն Աբազյանին։ Զբաղվում է պարոն Աբազյանը, գիտեմ, գնացել էր։ Հիմա մեզ պետք է կոնկրետ իմանանք՝ ինչ փուլում է եղել, ինչ են արել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում