Ջերմուկում ընտրապայքարի սև քարոզչությունը և իրականությունը          ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած 10-ամյա աշակերտի հարազատներին       Ջուրն էլ հունվարի 1-ից թանկացրեցին.ՀԾԿՀ–ն սահմանել է սակագները    

12 ապր 2021 14:00

Եթե ՀՀ-ն թևակոխեց նախընտրական փուլ, ինչ-որ մի քանակի ռազմագերիներ Ալիևը կուղարկի Երևան, որ Նիկոլի վարկանիշը բարձրացնի

Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների մասին վերջերս արված հայտարարության ստեղծման մեջ ոչ մի լումա իշխանությունը չունի՝ դա արել է ՀՀԿ-ն ու Դաշնակցության Հայ դատի գրասենյակը՝  հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսում։


Նա արձանագրեց, որ ռազմագերիների վերադարձի մասով Հայաստանի դիվանագիտությունը սատկած է․ Արտգործնախարարության վեջը չի, խորհրդարանական դիվանագիտության վեջն էլ չի։


«Ես իդեա ունեմ ինչպես ներգրավել միջազգային հանրությանը՝ ճնշելու համար  Ադրբեջանին ռազմագերիների հարցով․ այսօր, ցավոք, քանի որ իմպոտենտ է և դավաճան Արտգործնախարարաությունը, իմպոտենտ է և դավաճան խորհրդարանական դիվանագիտությունը, մեր ռազմագերիների թեման չի դարձել Ադրբեջանի վրա միջազգային ճնման առիթ։ Իսկ ճնշման համար պետք է ստեղծել հիմք․ իմ առաջարկն է «Մեկ պատգամավոր-մեկ ռազմագերի» նախագծի տակ մտնեն տարբեր երկրների դեպուտատները՝ միջազգային որևէ դեպուտատ պատասխանատու լինի որևէ ռազմագերու համար՝ վերնաշապիկից սկսած մինչև տարբեր հարթակներում նրա մասին բարձրաձայնելը»,-առաջարկեց Արմեն Աշոտյանը։


Նրա համոզմամբ՝ «ռազմագերիներ» հասկացությունը պետք է տրոհել մարդկային ճակատագրերի և ամեն ճակատագրի կցել իր կուրատորին։ Սա, վստահաբար, Հայաստանից պետք է արվի, բայց ՀՀ իշխանությունները այլ ուղի են որդեգրել, Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ դավաճանական ուղի։


«Ես, առնվազն քաղաքական իմաստով, Նիկոլ Փաշինյանին դիտարկում եմ որպես դավաճան, որովհետև իր բոլոր քայլերի տրամաբանությունը դավաճանական է։ Անգամ եթե մարդը գիժ լինի՝ գոնե մեկումեջ ճիշտ որոշումներ կկայացնի, բայց իր գործողությունների հետևանքով պարզ է դառնում, որ այս ամենը իր քաղաքական կամքի դրսևորումն է»,-ասաց Աշոտյանը։


Նա առնվազն 5 պատճառ նշեց՝ ինչու է Նիկոլի մեղքը ռազմագերիներին չվերադարձնելը։


1․ Ռազմագերիների խնդիրը որպես այդպիսին առաջացել է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական մեղքի, սխալի պատճառով․ երբ նոյեմբերի 9-ին դավաճանը ստորագրում էր եռակողմ հայտարարությւոնը, պարտավոր էր փոխանակման վերջնաժամկետ ամրագրել։


2․ Նիկոլը պարտավոր էր եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելուն զուգահեռ ոչ թե դավաճան գերազանցիկի պես կատարել մեր հայրենիքի առանձին մասերը հանձնելու պայմանը, այլ պետք է չկատարեր, մինչև որ գերիների վերադարձը տեղի չունենար։


3․ Ի սկզվբանե հայկական կողմի բոլոր խաղաքարտերը բացեց և հանձնեց Ադրբեջանցի մարդասպաններին, որոնք Արցախում կալանավորված էին։


4․ Մտավ կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցությունների մեջ՝ առանց 8-րդ կետը՝ գերիների արտահանձնումը կատարվելու։


5․ Ռազմագերիներ են հայտնվել Ադրբեջանում նաև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո․ սա պատերազմական հանցագործություն է։ Խծաբերդի հետ կապված հանացագործությունը, որտեղ մեր զինվորները հայտնվել են և Ադրբեջանը շատերին սպանել, շատերին գերեվարել է, պետք է Նիկոլը պատասխանի հետևյալ հարցին՝ ի՞նչ գործ ունեին մեր զինվորները այնտեղ, եթե դա Ադրբեջանի տարածք է, իսկ եթե Ադրբեջանի տարածք չէր, ինչո՞ւ ծածկադմփոց արվեց այս ամբողջ պատմությունը և Ադրբեջանի բերանը լեզու դրվեց, որ՝ պատերազմի ավատից հետո են վերցրել այդ գերիներին։ Սա քրեական լրջագույն, պատերազմական հանցագործություն է և սա Նիկոլի մեղքով է։


Արմեն Աշոտյանը համարում է, որ առնվազն այս չորս խնդիրը Նիկոլի անձնական մեղքն է և նա, իրավական իմաստով, անպայման պատասխան տալու է։ Բայց այս ամենը չի ստանալու դատավարության բնույթ, քանի դեռ նա իշխանության է։


«Քանի այս վիժվածքը իշխանության է, որևէ հետաքննություն, ճշմարտության ճանապարհ չենք կարող անցնել․ ով իրենց սրտով չէ՝ ԱԱԾ-ն միանգամից այցելում է։ Արտակ Դավթյանի գենշտաբությունը հայոց բանակի պատմության ամենամեծ խայտառակությունն է, որ ԳՇ պետ է աշխատում մի մարդ, որը համաձայնել է չոքել չոքածի դեմ»,-ասաց Արմեն Աշոտյանը։


Նա նշեց, որ որքան էլ փորձեն խուսափել ռազմագերիների հարցը քաղաքականացնելուց, դա, ցավոք, քաղաքական հարց է։


«Ես ուզում եմ իմ ամբողջ ներաշխարհի համերաշխությունը հայտնել ռազմագերիների ընտանիքներին, որոնք սպասում են իրենց զավակներին, սակայն այնքան ժամանակ, մինչև մեր տղաների հարազատները չնայեն իրականության աչքերին ուղիղ, որ, ցավոք, սա քաղաքական խնդիր է, այդ հարցը չի լուծվելու։ Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիևի դուետի հերթական արարն է լինելու․ եթե ՀՀ-ն թևակոխեց նախընտրական փուլ, ինչ-որ մի քանակի ռազմագերիներ Ալիևը կուղարկի Երևան, որ Նիկոլի վարկանիշը բարձրացնի»,-ասաց Արմեն Աշոտյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր