Հնդկաստանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի արագ կնքման հույս ունի          Վրաստանում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել       Բաղրամյան պողոտայումը «Range Rover»-ը բախվել է կայանված «Opel»-ին և «Toyota»-ին    

25 հուն 2021 15:50

Նավալնիի ձերբակալման թեման ավելի հրատա՞պ էր.Հայ ռազմագերիների վերադարձի հարցի ի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվում է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը, թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում:

Ինչպես հայտնել էինք, ի լրումն հիմնական օրակարգի, 7 առաջարկ էր ներակայացվել անցկացնել հրատապ ու ընթացիկ հարցերի քննարկումներ, որոնց մեջ էր ներառված նաև «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»։

ԵԽԽՎ բյուրոն, սակայն, հավանություն չէր տվել այս քննարկման անցկացմանը։

ԵԽԽՎ Բյուրոն առաջարկել էր անցկացնել երկու ընթացիկ հարցերի քննարկումներ՝ Նավալնիի ձերբակալման ու «Խոսքի ազատությունը (ՄԻԵԴ 10-րդ հոդված) «Big Tech» ընկերությունների կողմից սպառնալիքի տակ» թեմաներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր