Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է          ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար       Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1»-ը    

04 հոկ 2022 11:30

Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը ՀՀ ԱԳՆ-ին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ Երևանին մեղադրելով «կեղծավորության մեջ»։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները։ Հայաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա և հայտարարել, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։


«Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 2-ի հայտարարությունը, որում ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են կատարվել, մի երկրի կեղծավորության օրինակ է, որը տասնամյակներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն է վարել, ոտնահարել է գրեթե մեկ միլիոն մարդու հիմնական իրավունքները և բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասվում է հկառակորդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր