Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

13 ապր 2021 13:29

Սիրտս խառնում է.Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները.Ալիևի «պուրակի» բացումով իրենց նողկանքն են արտահայտել աշխարհում

Հեղինակավոր պարբերականների մի շարք լրագրողներ վրդովմունքով են արձագանքել Ադրբեջանում Արցախյան պատերազմին առնչվող ռազմական ավարի պարկի բացմանը, որին ներկա է գտնվել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիևը դեռևս զինվորական համազգեստ է կրում, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նրանք իսկապես ջանասիրաբար աշխատում են հաշտեցման ուղղությամբ:

Սա օրինակ է առ այն, թե ինչու է միանգամայն հիմարություն կարծել, որ երբևէ հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր է, քանի դեռ Ալիևն իշխանության գլուխ է։

Եվ, իհարկե, պետք է ավելի խենթացնող մի բան էլ ասեմ․ այստեղ Ալիևն ուսումնասիրում է հայ զինծառայողների մոմե արձանները»,- Twitter-ի իր էջում գրել է Guardian-ի և CNN-ի լրագրող Նիլ Հաուերը՝ կից տեղադրելով Ալիևի լուսանկարները։

Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալն, իր հեթին, գրել է, որ թեև գրեթե դադարել է Twitter-ում մեկնաբանել հայ-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ «երկու կողմերից չափազանց շատ են Լինչի դատաստանի կողմնակիցները», բայց Ադերբեջանում այսպես կոչված «պուրակի» բացումը չափազանց վհատեցնող է։

«Կրակոցները դադարել են, բայց  «հաղթանակ = դիմացինի նվաստացում»-ը շարունակվում է»,- հավելել է նա։

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվորեն լուսաբանել է Ադրբեջանի վայրագությունները, զարմանալի չի համարել այն, որ այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով։
 
«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ փաստել են իրենց դաժան ռազմական հանցագործությունները: Այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով»,- Twitter-ում գրել է Սնելը:
 
Իր հերթին, գերմանացի կինոռեժիսոր և իրավապաշտպան Դյունեզ Թեկկալն իր նողկանքն է հայտնել հայ զինվորների սաղավարտների ֆոնին քայլող Ալիևի լուսանկարի կապակցությամբ։
 
«Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներով և հայկական համազգեստով մոմե տիկնիկներով և տաղավարներով։ Սիրտս խառնում է»,- գրել է Թեկկալը:
 
«Սա իսկապես նողկանք է առաջացնում և հիշեցնում է Բաղդադում «Հաղթանակի կամարի» հիմքում սաղավարտների հավաքածուն, որը, Սադամի պմդմամբ, պատկանում է 1980-88 թվականների պատերազմում զոհված իրանցի զինվորներին»,- գրել է  Bloomberg-ի լրագրող Բոբի Գոշը:
ջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր