Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

13 ապր 2021 16:21

Դիտավորությո՞ւն, թե չիմացություն.ըստ Փաշինյանի՝ 70 գերի է պահվում Ադրբեջանում, ՄԻԵԴ-ի տվյալներով՝ մոտ 200

Անհետ կորած զինծառայողների հետ նախօրեին ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե Ադրբեջանում պահվում է 70 գերի, ինչն ակնհայտ կեղծիք է, քանի որ անգամ ՄԻԵԴ-ի տվյալներով Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը մոտ 200 է։ 


Այսպես՝ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 249 անձի վերաբերյալ դիմումներ: Նրանցից 229-ը դատարանի կողմից բավարարվել էր։ Կան մարդիկ, որոնք վերադարձվել են, մի մասի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները հանվել են դատարանի կողմից։ Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ դատարանի ուշադրության ներքո է 183 անձի գործ, որից շատ քիչ թվի մասին է հաստատել Ադրբեջանը։


«180-ից ավելի հայ ռազմագերու համար ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցի կիրառման որոշում ունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայով պահպանվող արժեքները ոտնահարող քայլերից ձեռնպահ մնալ նրանց նկատմամբ»,- տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։


Կիրակոսյանը հայտնել է, որ անձանց նույնականացման առումով բավականին մեծ աշխատանք է կատարվել։ Մինչդեռ ՀՀ վարչապետը գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը հրապարակել է Ադրբեջանի կողմից հաստատված թիվը։ Ասել է թե՝ Բաքվում գտնվող այն հայորդիների ճակատագրով, որոնց գերեվարված լինելը Ադրբեջանը պաշտոնապես չի ընդունում չնայած առկա ապացույցներին, տեսանյութերին, Նիկոլ Փաշինյանը չի մտահոգվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր