Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

16 ապր 2021 13:14

Տեսանյութ.Պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում» եք.Ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք. Իմքայլական

Ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին:


«Այն մարդիկ, որոնք լիազորված են եղել Արցախի հարցում բանակցելու, գնացել են էնտեղ ասել են, որ հողերը տալիս  են, եկել էստեղ ժողովրդին ասել են՝ ոչ մի թիզ հող: Մեր պրոբլեմները 2021 թվականը ներառյալ, սկսվել են այդտեղից: Թող որեւէ մեկն այլ բացատրություն չփնտրի, ոչ մեկը թող չփորձի մեր կոռեկտությունը շփոթել ինֆորմացիայիբացակայության, վախի, կամ տրամաբանելուց զուրկ լինելու հետ: Բանակցությունները մտցրել են փակուղի, բանակից ինչ կարեցել, տարել են:




Քիչ առաջ խոսվում էր մի գեներալի քառահարկ առանձնատան մասին, որը վաճառվել է ՊՆ-ին: Իսկ ովքե՞ր են կառուցել այդ առանձնատունը եւ մնացած գեներալների առանձնատները: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ զինվորները իրենց ծառայության ընթացքում շինարարություն են արել ուրիշի տների վրա: Որոշ բարձրաստիճան զինվորականների կենդանիներին են խնամել: Կարո՞ղ է սա իրականություն չի, թե՞ ձեռք չի տալիս այս իրականությունը: Երբ ամեն տեղ գրում էիք՝ հաղթելու ենք, չգիտեի՞ք, որ զինվորների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու փոխարեն զինվորներին սոված էին պահում, ամիսներով ուրիշների տան շինարարության վրա էին աշխատեցնում, իսկ ձեռքներին 1980-ականների զենք էր»,-հայտարարեց պատգամավորը:


Նշենք, որ յս ելույթից առաջ Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հյտարարել էր. «Այն ամբարտավանությունը, որ ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո: Պարզվեց, որ դա ոչ թե գիտակցումն է խնդիրների, այլ անասնական վախը սեփական ժողովրդից, երբ մարդիկ փակվել էին տներում ու վախենում էին տնից դուրս գալ, վախենում էին զանգերին պատասխանել: Վախը անցավ եւ մարդիկ վերադարձան իրենց բնորոշ հոխորտացող կեցվածքին»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր