Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 ապր 2021 12:55

Եթե 1 ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա՝ ուրեմն...Վահրամ Սահակյանի ներկայացումը չեղարկելու սպառնալիք են արել թատրոնի տնօրենին

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված և գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 և 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։

Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։

Այդ առիթով, ես նամակներ եմ ուղարկել նախարարին և նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել։

Վահրամ Դումանյան,

Արայիկ Խզմալյան

Արթուր Մարտիրոսյան

Ժաննա Անդրեասյան

Կարեն Գիլոյան

Կարեն Թռչունյան

Եթե մեկ ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա՝ ուրեմն այս խայտառակության համար պատասխանատու են վերը նշված անձինք կամ անձանցից մեկը։

Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե Ստալինյան ռեժիմի օրոք և ոչ էլ Հյուսիսային Կորեայում։

Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. չեղարկվել է հայրենասիրական ներկայացում։

Մինչև դատական գործընթաց սկսելը՝ ես այս ամենի մասին տեղյակ կպատեմ այսօր՝ հեռուստատեսային ալիքներով և համացանցով։ Բացի մեր փաստաբաններից՝ գործին կցվում են նաև երկու ֆրանսիացի փաստաբաններ։

Արա Խզմալյան, որը չի պատասխանում զանգերին 

Թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյան

Նա ստանալով զանգ՝ չեղարկել է ներկայացումը, դրանով վնասել հազարավոր հանդիսատեսների։

Ժամը 14-ին կրկին կմանրամասնեմ իրավիճակը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր