Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

19 ապր 2021 13:34

Տեսանյութ.Փաշինյանը հոգեբանի կարիք ունի, այլապես վտանգավոր կլինի շրջապատի համար. արդեն իր հիվանդագին իրավիճակը խորանում է

«Այսօր Հայաստանի քաղաքականության մեջ լիդերի պակասություն կա: Լիդերները հանգամանքների բերումով են առաջ գալիս, այնպես չէ, որ պատվերով լինի, նշանակես: Ընտրությունները միշտ խթանում են այդ պրոցեսին»,- ասուլիսում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:


Նա հույս ունի, որ գուցե այս ընտրությունների ընթացքում էլ նոր դեմքեր հանդես գան:


«Հանդիպումներ եմ ունեցել, բացի փաշինյանական ուժերից, այնտեղ ինձ նույնիսկ հետաքրքրություն էր չկար հանդիպելու, խոսելու, և կարծում եմ, որ այսօր արդեն պատկերը քիչ թե շատ պարզվում է, թե ինչ է լինելու: Ինձ թվում է, որ երկու բևեռ է ձևավորվում, հասկանալի է, թե ինչի շուրջն է լինելու պայքարը:


Մի բևեռը հայտնի քայլականներն ու Փաշինյանն է, երկրորդ բևեռը ձևավորվում է, իհարկե, ունի շանս  այս երկու ամսվա ընթացքում ուժեղանալ իր ազդեցությամբ: Արդեն ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի համար հիմնական հակաուժը Ռոբերտ Քոչարյանն է:


Նոր փրկչի կարիք կա: Իհարկե, հին փրկիչը կործանիչ դուրս եկավ»,- ասաց քաղաքագետը:


Անդրանիկ Միհրանյանը նշեց, որ իրեն դուր է գալիս Ռոբերտ Քոչարյանի սթափությունը. «Տիրապետում է ռեալ իրականությանը, չի ուզում ոչ իրեն խաբել, ոչ էլ ուրիշներին խաբեն ու գցեն թյուրիմացությունների մեջ: Քոչարյանն ունենալով լիդերական հատկանիշեր, պետք է ուղղակի դուրս գա և դառնա հրապարակային մարդ»: 


Նրա նշեց, որ իր տպավորությամբ՝ ժողովուրդն ու երկիրն ազատ անկման մեջ են գտնվում, ոչ մի կառույց չի գործում, մարդիկ չգիտեն, թե այս երկիրն ուր է գնում, վաղվա օրն ինչպես պետք է լինի:


«Այս անորոշ իրավիճակում ժողովուրդը երկար չի կարող ապրել, բոլորը փսիխոզի մեջ կընկնեն: Բայց այս վիճակից դուրս գալը պահանջում է, որ կառույցներ ստեղծվեն, մարդիկ կարողանան տեսնել, որ այդ կառույցները ռեալ, ինչ-որ բանի կարողանում են հասնել, այսինքն, կոնկրետ քայլերով, կոնկրետ նախաձեռնություններով և կոնկրետ արդյունքներով»:


Ա. Միհրանյանի խոսքով, շատերի համար արդեն ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները կորցրել են որևէ տեսակի հեղինակություն և երկրի ներսում, և երկրից դուրս:


«Ժողովրդի համար մի քիչ նվաստացուցիչ է, երբ նրա ղեկավարը կլոուն է, անկառավարելի է: Եթե Փաշինյանը գոնե ունենար լավ իմիջմեյքերներ, կամ եթե կինը, ինչպես ասում են, իր վրա ազդեցություն ունի, կասեն՝ բերանդ ինչքան փակ պահես, ժողովորդի աչքից հեռու մնաս, այնքան քեզ համար դա կարևոր կլինի: Փաշինյանի ամենամեծ թշնամին այսօր Փաշինյանն է՝ բերանը բացելուց:


Ինձ թվում է՝ արդեն իր հիվանդագին իրավիճակը խորանում է: Ազգային ժողովում վերջին ելույթները հոգեպես խանգարված մարդու տպավորություն է թողնում, հոգեբանի կարիք ունի, այլապես վտանգավոր կլինի շրջապատի համար,- ասաց քաղաքագետը:


Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր