Գնացել էի թունաքիմիկատների գերեզմանոց. ամբողջ մարմնով մեկ քոր էր բռնել. իսկ դրանք կշարունակեն թունավորել Երեւանն ու Հայաստանը

«Ես երկու տարի խոսում եմ թունաքիմիկատների գերեզմանոցի մասին:
Ուսումնասիրեք, թե այդ ԴԴՏ թունաքիմիկատը ինչքան վտանգավոր է, այն ուռուցքածին է, մեռելածին է: 5 մլն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո կամաց-կամաց ծախսվել է եւ ընդհանուր առմամբ, այնտեղ փորձարկումներ են անում: Եվս 5 տարի հետո այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել Երեւանն ու Հայաստանը»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ցավոք այս թեմաները երկար տարիներ անտեսված էին, ԵՄ ծրագիրը առնչվում է կենցաղային վտանգավոր թափոններին, իսկ ձեր նշածը ոչ կենցաղային թափոնների մասին է: Ձեր նշած թափոններով պետք է այլ գերատեսչություն զբաղվի, դա մեր ոլորտը չի, մեր անելիքը չի»: