Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է          Նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ       Տեսանյութ.Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգում տորնադո է եղել    

21 ապր 2021 12:12

Տեսանյութ.Պատռեցին ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավարի հագուստը

Սյունիքի մարզի Ագարակ քաղաք Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի է ունեցել հրմշտոց, որի հետեւանքով պատռվել է Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։ Արդյունքում Փաշինյանի երթը չիրականացավ։

Նշենք, որ սյունեցիները նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Բարեւ բ... տղա», «Ողջույն բ... տղա», «Քեզ ոչ մեկ չի ողջունում», «Կապիկ», «Ողջույն, կապիտուլյանտ» վանկարկումներով։ Այդ լարված միջոցին քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր