Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

22 ապր 2021 14:12

Այս պահին ոչ ոք չի կարող գնալ Լեռնային Ղարաբաղ և դա շատ ցավալի է

«Հիմնական հարցը կապված էր այն փաստի հետ, որ ես չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ: Այս պահին ոչ ոք չի կարող գնալ Լեռնային Ղարաբաղ, և դա մի բան է, որը, կարծում եմ, շատ ցավալի է: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է կարողանանք, և երբ ասում եմ «մենք», ես մտածում եմ միջազգային կազմակերպությունների մասին»,-այս մասին ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ԵԽԽՎ-ում իր տարեկան զեկույցի ներկայացումից հետո պատասխանելով ՀՀ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ինչն է խանգարում այցելել և ականատես լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների վիճակին:


Միյատովիչի խոսքերով, ինքն հետևում է այն ամենին, ինչ վերաբերում է եռակողմ համաձայնագրին։


«Մենք աշխատում ենք գործընկերների հետ և փորձում ենք հնարավորինս շատ բան անել, որպեսզի կարողանանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղ այցելել, այլև ներկայացնել մարդու իրավունքների այն բոլոր խնդիրները, որոնք այժմ այնքան կարևոր են։ Նվազագույնը,  իմ ցանկությունը կլինի ներգրավվել հաշտեցմանը, ճշմարտությանը, մեղմել լարվածությունը:


Եվ կարող եմ ասել, որ երկու երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, նարատիվը, հռետորաբանությունը չեն օգնում։ Բարդ է, չափազանց զգայուն և միևնույն ժամանակ ցավոտ։ Կյանքեր են կորսվել, երեխաներ են սպանվել, ընտանիքներ տեղահանվել: Բայց հիմա, երբ համաձայնագիրը ստորագրվել է, մենք պետք է առաջ շարժվենք։


Կարող եմ միայն ասել, որ պատրաստ եմ ցանկացած ժամանակ ճամփա ընկնել  իմ թիմի հետ, որպեսզի օգտակար լինեմ»,-ասել է Միտատովիչը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր