Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար       Հունիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 ապր 2021 18:39

Հանրահավաք՝ ի աջակցություն ձերբակալված սյունեցիների. Տեսանյութ

Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: 

Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր