Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 ապր 2021 10:50

Տեսանյութ.Բայդենից պահանջում են կատարել տված խոստումը.նման քայլը կարող է էլ ավելի բարդացնել Էրդողանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները

Ամերիկյան KTLA5 հեռուստաալիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստմանը:


Հեղինակավոր հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում մանրամասն ներկայացվում է ստեղծված իրավիճակը:


KTLA5-ի լրատվական ծառայության մեկնաբան Էլինա Աբովյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ բնակիչները պահանջում են Բայդենից կատարել իր խոստումը, որը նա տվել էր նախագահի թեկնածու եղած ժամանակ: 


«Այնուամենայնիվ, նման քայլը կարող է էլ ավելի բարդացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները»,- նկատում է մեկնաբանը: 


Վերջինս ընդգծում է, որ ներկայում Բայդենի նկատմամբ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման առանչությամբ մեծ ճնշում կա: Ոլորտի բազմաթիվ փորձագետներ հավատացած են, որ Բայդենն այս տարի իսկապես պատմական քայլ կկատարի:


Հեռուստաընկերության անդրադարձը կարող եք դիտել ստորև. 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր