Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը          Ենթադրում եմ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու քայլեր է ձեռնարկվում և մենք գործիք ենք դառնում այս պրոցեսի համար       Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել    

23 ապր 2021 11:44

Թուրքիան կշարունակի պաշտպանել ճշմարտությունը նրանց դեմ, ովքեր ստում են այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կպաշտպանի ճշմարտությունը 1915-ին Հայոց ցեղասպանության «կեղծ» և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ:


Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր դա անել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից:


«Նախագահն ասաց, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել ճշմարտությունը նրանց դեմ, ովքեր ստում են այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» մասին և քաղաքական դրդապատճառներով սատարում են այդ զրպարտությանը», - նշվում է Էրդողանի վարչակազմի հաղորդագրության մեջ՝ տարածված Էրդողանի նախագահությամբ անցկացված բարձրագույն խորհրդատվական նիստի արդյունքներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր