Հրապարակվել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է          Ֆրանսիան Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու դիմում է ուղարկել       «Volvo» մակնիշի ցեմենտատորը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ    

23 ապր 2021 12:32

Տեսանյութ.Ինչ է կատարվում Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում խոշոր հրդեհ է։ ԱԻՆ-ը տարհանում է ներսում գտնվող քաղաքացիներին։


ԱԻՆ պաշտոնական կայքում սրա մասին որևէ բան չկա: Դրա փոխարեն ներկայացնում ենք երեկվա հաղորդագրությունը: Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է հենց այս տակտիկական ուսումնավարժանքին:


«Հարգելի՛ համաքաղաքացիներ,




2021 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:


Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:




Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր