Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

23 ապր 2021 13:19

Մեր ուղղությամբ գործում է Թուրքիայի 3-րդ բանակը.Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում

Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում, դրանք սիմվոլիկ չեն


«Մեր ուղղությամբ գործում է Թուրքիայի երրոդ բանակը, որը բաղկացած է 2 կորպուսներից՝ 9-րդ և 8-րդ։ Մեր հարավային մասը գտնվում է 8-րդ կորպուսի օպերատիվ ենթակայության տակ, իսկ հյուսիսային մասը՝ 9-րդ կորպուսի»- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը։


Նրա խոսքով, հաշվի առնելով Նախիջևանի գործոնը, 2013 թվականից սկսած Ադրբեջանը վերափոխել է և ըստ էության, ստեղծել է Նախիջևանի առանձին համազորային բանակ, ինչպես նաև նախիջևանյան ուղղության համա աշխատանքներ է տարել Թուրքիայի հետ, որոնք չեն սահմանափակվել զորավարժություններով։


«Հարավային ուղղությամբ մենք ունենք Նախիջևանին ամենամոտը տեղակայված Թուրքիայի 8-րդ կորպուսի առաջին մեխանիզացված բրիգադը։ Սա մոտավորապես 3000-անոց ստորաբաժանում է, ընդ որում նաև բավականին լուրջ փորձ անցած։ Այդ բրիգադի ներսում նաև կա ավիացիա՝ մարտական ուղղաթիռներ։ Այսպիսի բրիգադի անալոգներ չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում։


Եթե ավելի հյուսիս ենք գնում, ապա մեր ուղղությամբ նույն 8-րդ կորպուսի 12-րդ մեխանիզացված բրիգադն է գտնվում։ Այս բրիգադը կարող է նաև ռեզերվային դեր կատարել։ Այստեղ տեղակայված է նաև Իգդիր քաղաքի 5-րդ սահմանապահ գունդը, որի օպերատիվ ուղղությունն է Հայաստանի և Իրանի սահմանը»,- ներկայացրեց նա։


Հայկ Խաչիկյանի խոսքով, ավելի հյուսիսում՝ Կարսի հատվածում 9-րդ կորպուսի ստորաբաժանումներն են կենտրոնացված։ Կարս քաղաքում է գտնվում 14-րդ մեխանիզացված բրիգադը։


«Իսկ ավելի խորքում՝ Սարիղամիշում, գտնվում է 9-րդ հատուկ նշանակության բրիգադը, որը մինչև 2016 թվական եղել է մեխանիզացված բրիգադ։ Այս բրիգադի ստորաբաժանումները նաև Սիրիայի գործողություններին են մասնակցում։ Իսկ Էրզրումում տեղակայված են այս խմբավորման աջակցության միջոցները։ Սրանք միայն նրանք են, որ առաջին էշելոնում են տեղակայված, և ունեն շատ լուրջ ռեզերվներ»,- նկատեց նա։


Ըստ ռազմական վերլուծաբանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում, դրանք սիմվոլիկ չեն։


«Նախիջևանի հատվածում նրանք իրենց բոլոր օպերատիվ մակարդակում գործողություններն այնպես էին կազմակերպել, որ բոլոր գործողություններում Թուրքիայի ներկայությունն ակնկալվում էր։ Իսկ ի՞նչ ձևաչափով։ Նախիջևանում պաշտպանողական բնույթի վարժանքներ էին արվում, և օպերացիաների իրագործումից ելնելով, նրանք կառուցել էին ճանապարհ, որը Թուրքիայի զինուժը կհասցներ Նախիջևան։ Իսկ Նախիջևանը Թուրքիային կապում է ընդամենը մեկ ճանապարհ, որը հայկական կողմից հեշտ դիտարկելի է»,- նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր