Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

23 ապր 2021 19:32

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հավաք, որին կհաջորդի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով:

Ապրիլի 24-ի նախորդող օրը յուրաքանչյուր տարի  Հայաստանում ու Սփյուռքում իրականացվում են ջահերով երթեր, որոնք շարունակվում են մինչև լուսաբաց:

Ջահերով երթ առաջին անգամ տեղի է ունեցել 1999-ին՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ և ավանդաբար շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր