Հունվարի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Արտակարգ դեպք՝ Երևանում, 15-ամյա տղան ձախ նախաբազկի պատռվածքnվ տեղափոխվել է բժշկական կենտրոն       Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

24 ապր 2021 10:43

Հատ-հատ պատասխան կտամ ամեն մեկիդ.Աղաջանյանը հայհոյել է Փաշինյանին հայհոյողներին

Հատ-հատ պատասխան կտամ ամեն մեկիդ, իսկ դուք, ձեր ճղճիմ կյանքով մեկ, երբեք ձեր ասածների համար պատասխան տվող չեք, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:


«Փաստ է, որ հայկական իրականության մեջ հայհոյանքն ունի առանձնահատուկ վիրավորական բնույթ։ Փաստ է նաև, որ օրենսդրությունը չի կարգավորում դրանից բխող ռիսկերն ու հետևանքները։ Այստեղ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ կան, որոնք առնչվում են նաև միջազգային իրավունքին։




Ըստ այդմ, քանի դեռ խնդիրն օրենսդրական տիրույթում լուծված չէ՝ ուզում եմ ասել, որ բոլոր այն փնթի թափթփուկներն, ովքեր լեզվի փաթաթան են դարձրել երկրի ղեկավարի և նրա միլիոնավոր կողմնակիցների հասցեին այլանդակ հրապարակային հայհոյանքները, անձամբ իմ կողմից արժանանում են այդ հայհոյանքների տասնապատիկին։


Հատ-հատ պատասխան կտամ ամեն մեկիդ։ Իսկ դուք, ձեր ճղճիմ կյանքով մեկ, երբեք ձեր ասածների համար պատասխան տվող չեք»,- գրել է Աղաջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր