Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

26 ապր 2021 16:18

Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված Փաշինյանի կազմակերպած համերգին բազում աթոռներ դատարկ են եղել

Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին, որտեղ հնչել է իր հեղինակած «Ռեքվիեմը»: Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնել են Մանսուրյանի ընտանիքի անդամները:


Կառավարության պաշտոնական կայքում հրապարկված լուսանկարներից էլ երևում է, որ Փաշինյանի հրավերը բացի Մանսուրյանից շատերն են մերժել, քանի որ դահլիճում բազում աթոռներ դատարկ են եղել։ Շատերի ուշադրությունից չէր վրիպել նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի անունից ուղարկված պաշտոնական հրավիրատոմսում նշված է «նորին գերազանցություն Վարչապետ Նիկոլ Փաշինյան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր