Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

28 ապր 2021 16:18

Տեսանյութ.Որքան էլ պնդեն, թե Սյունիքն անվտանգ է, այդպես չէ.Սոսիների պուրակը Ալիևներին տրվել է դեկտեմբերի 18-ին

Սոսիների պուրակում, այո, Ալիևն իր ընտանիքի հետ հայտնվել է․ որքան էլ փորձենք պնդել, թե այնտեղ չէ, միևնույն է, ակնհայտ է, որ դեկտեմբերին զիջված տարածքներում է Ալիևը․  լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։


«Թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ասվում էր, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում են, դեկտեմբերի 18-ին մեր զորքին հետ քաշվելու հրաման է եղել։ Հետ քաշվելով՝ զիջել ենք անվտանգության գոտին, եւ այդ գոտու մի հատվածը եղել է Սոսիների պուրակի այն մասը, որտեղից Ալիեւները նկար են հրապարակել»,- ասաց պատգամավորը։


Փաշինյանը Սյունիք կատարած այցից հետո մարզի անվտանգության մասին որեւէ հայտարարություն չի արել։ Գրիգորյանն ասում է․ «Սյունեցիները ինձ հարցնում են՝ լավ, ի վերջո, ինչո՞ւ էր Փաշինյանը Սյունիք եկել, ի՞նչ հարց էր ուզում լուծել։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Սյունիք կատարած այցից հետո գեթ մեկ նկատառում մարզի անվտանգության վերաբերյալ վարչապետը չի հնչեցրել։ Ի վերջո, նա անցել է այն ճանապարհով, որտեղ կանգնած է եղել ադրբեջանցին, որեւէ արձագանք, դիտարկում չի հնչեցրել, անցկացրել է խորհրդակցություն, բայց անվտանգության մասին ոչ մի խոսք: Այն տոնայնությամբ, որով այստեղ մտքեր են հնչեցնում, խոսում, թող գնան, կանգնեն Շուռնուխում, նույն տոնայնությամբ խոսեն, տեսնենք՝ ինչ արձագանք կստանան: Որքան էլ պնդեն, թե Սյունիքն անվտանգ է, այդպես չէ, Սյունիքն անվտանգ չէ»։


Մանրամասները դիտեք տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր