Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

29 ապր 2021 15:44

Ունեմ վստահություն, որ բանակցային ճանապարհով ի վիճակի ենք հետ բերել Շուշին ու Հադրութը

Ունեմ վստահություն, որ մենք բանակցային ճանապարհով ի վիճակի ենք գոնե նախկին ԼՂԻՄ-ի ծավալով վերականգնել Ղարաբաղի տարածքը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Շահումյանի շրջանը միշտ եղել է բանակցային սեղանին իմ շրջանում, բայց փաստացի մենք տնօրինում էինք նախկին ԼՂԻՄ-ի տարածքը եւ 7 ադրբեջանական շրջաններ: Խոսքը Շուշիի եւ Հադրութի մասին է առաջին հերթին: Ես այստեղ տեսնում եմ հնարավորություն, հակառակ պարագայում պտերազմի արդյունքների իրավականորեն ճանաչումը նաեւ միջազգային հանրության կողմից դիտռվում է որպես թույլ փաստարկ եւ ոչ լավ փաստարկ: Դա նույնն է, որ մենք 1992-1994 թթ պատերազմից հետո ասեինք՝ մենք հարցը լուծել ենք, չենք բանակցում: Ըստ էության, դա ասվեց եւ դրա պատճառով հրահրվեց պատերազմը: Ասացինք, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ: Բացի այդ  հայտարարվեց մի շարք ծրագրեր հարավում եւ փակուղու մտցրեցինք բանակցային գործընթացը, եւ հակառակորդը այլ ճանապարհ, քան պատերազմը հարցի լուծման համար չգտավ:


Այս ամենը հակառակ պատկերով թույլ չտալու համար մենք ունենք բավարար հիմքեր փորձել իրավական, բանակցային ճանապարհով լուծել Շուշիի եւ Հադրութի հարցը: Այստեղ մենք հիմքեր ունենք այդ հարցն առաջ մղելու համար»,-հայտարարեց Քոչարյանը:
Ինչու էր մեր դիրքերը բավականին ամուր եւ բանակցային գործընթացում, եւ ընդհանրապես շփման գծում, որովհետեւ պետությունն ուժեղ էր, նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք հստակ գիտեինք, որ մեր բանակը ոչ միայն չի զիջում, այլ մի գլուխ բարձր է Ադրբեջանի բանակից, մենք աճում էինք երկնիշ տնտեսական աճով՝ նավթ եւ գազ չունենալով: Կառավարման համակարգը ՀՀ-ում շատ ավելի արդյունավետ էր: Եթե դու բոլոր գործոններով ավելի առաջ ես, ավելի հզոր ես, ավելի հետաքրքիր ես աշխարհի համար, դու կարող ես քո շահերը միշտ առաջ տանել: Հիմա մենք չենք կարող խոսել որեւէ հաջողությունից մի շարք հարցերում, եթե պետությունը այսպիսի թույլ վիճակում լինի: Եթե չհզորացնենք Հայաստանը, ոչինչ չի ստացվելու, պարապ խոսակցություն է մնացածը»,-ասաց Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր