Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

29 ապր 2021 16:40

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտրակի և քաղցրաբլիթի խաղի դրսևորում է, դա հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և քաղցրաբլիթի» խաղի դրսևորում է, ոչ թե կարեկցանք հայ ժողովրդի նկատմամբ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։
«Ես կարծում եմ, որ մեծամասամբ սա է Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության ճանաչումը. ամենայն հավանականությամբ` դա մտրակի և քաղցրաբլիթի այս սիրելի խաղի բաղկացուցիչ մասն է։ Դա հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ, ցանկություն չէ խորությամբ հասկանալու Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը», - կարծում է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը  Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր