Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

23 փետ 2018 20:00

Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը:

«Մենք խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի՝ 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշումները: Եվրոպայի կենտրոնում՝ Սերեբրենիցայում իրագործված ցեղասպանության վրա աչք փակող երկրի կողմից ընդունված այս անհիմն որոշումները կապ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարության հետ:

Այս որոշումները ոչ մի իրավական ուժ չունեն։ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումները ցույց են տալիս այս հարցում մեր իրավացիությունը»,- ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր