Տեսանյութ.Ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությո՞ւնը.Փաշինյանը չորս գործոն թվեց

Փաշինանը նշեց, որ կարևոր արձանագրում է, բայց, ի վերջո, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց հայոց ցեղասպանութունը։ «Երկարաժամկետ գործոնը, միանաշանակ, ԱՄՆ հայկական համայնքի ու Սփյուռքի հետևողական աշխատանքն է, միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակնությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, կարճաժամկետ գործոնները՝ 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ այս չորս գործոնն է, որ բերել է ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ ու պատմական որոշման կայացմանը։
«Կարծում եմ՝ տեղի ունեցողը կապ ունի նաև ԼՂ հարցի և նրա հետագա կարգավորման հետ։ Եթե ԱՄՆ նախագահի կողմից ճանաչման փաստին ավելացնենք այն մեկնաբանությունները, որ ՌԴ նախագահը տվեց պատերազմից հետո՝ խոսելով Ղարաբաղի հարցի ծագումնաբանության և Արցախի հայության անվտանգության մասին, եթե սրան գումարենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երկրորդ հայտարարությանը, կտեսնենք, որ այս բոլոր գործընթացներն ունեն խորքային կապ»։
Փաշինյանը չմանրամասնեց, թե այս մասով կառավարությունն ինչ կարծիք ունի։