Իսրայելն իր հարձակումների համար օգտագործել է Ադրբեջանը, Հորդանանը, Իրաքը և Սիրիան          Արթիկի քաղաքապետի որդին «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել       Հարգելի Էմանուել Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է բռնապետության կայացմանը Հայաստանում    

03 մայիս 2021 16:43

Իրենց թվում է, թե «власть меняется», թող հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ժողովուրդն իշխանություն չի ունենալու Հայաստանում

Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, քանի որ այն 2018-ից պատկանում է ժողովրդին։ ԱԺ–ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի նախկին ղեկավարները Հայաստանին մեղադրում են պատերազմ բորբոքելու մեջ։ Բանը հասել է այնտեղ, որ ասում են` խաղաղ բնակչությանը մենք հարվածել ենք, որից հետո Ադրբեջանը հակագործողությունների է դիմել։ Այսինքն` Ստեփանակերտը, Մարտակերտը, Վարդենիսը չեն ռմբակոծվել` այդ մարդիկ տեղյակ չեն։ Այս ամենը չեն նկատում, քանի որ իրենց թվում է` «власть меняется»։ Նրանք սխալվում են»,–ասաց Փաշինյանը։


Նա նշեց` ի՞նչ է ստացվում` ժողովուրդն իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում. բացառված է, թող հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի։ Փաշինյանի խոսքով` պատերազմը գործող իշխանությանը թուլացրել է, սակայն իրենք ուզում են վերգտնել իրենց ուժը։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր