Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 մայիս 2021 18:30

Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով

Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» (GDI) ՀԿ-ի խորհրդական և Իվերի Մելաշվիլիի փաստաբան Գիորգի Մշվենիերաձեն պահանջում է ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հարցը: Այս մասին գրում է Jnews կայքը: 

Ըստ Մշվենիերաձեի, ընդդիմությունը, որն արդեն ներկայացված է խորհրդարանում, և, ամենայն հավանականությամբ, ապագայում ներկայացված կլինի էլ ավելի մեծ կազմով, կարող է ստեղծել այս հանձնաժողովը և հանրությանը ցույց տալ, թե ինչպես է լուծվել սահմանազատման հարցը անկախության վերականգնումից ի վեր:

Ըստ խորհրդարանի կանոնակարգի, խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի պատասխանի և հետաքննի պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենսդրության խախտումները: Խորհրդարանի նախագահը, հանձնաժողովը, խմբակցությունը և պատգամավորների առնվազն 1/5-ը կարող են նախաձեռնել հանձնաժողովի ստեղծումը: Որոշումն ընդունվում է խորհրդարանի ամբողջական կազմով` պատգամավորների առնվազն 1/3-ի (50 խորհրդարանական) համաձայնությամբ:

Առանց ՄԱՇ-ի պատգամավորների, որոնք դեռ խորհրդարան չեն մտել, ընդդիմությունը, առանց իշխող կուսակցության, 50 ձայն չի հավաքում:

«Քարտեզագետների գործը»

Վրաստանում, նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ձերբակալվել էին Վրաստանի ՆԳՆ հարևան երկրների վարչության սահմանային հարցերով վարչության նախկին պետ Իվերի Մելաշվիլին և Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պահպանության վարչության գլխավոր տեսուչ Նատալյա Իլիչովան:

Վրաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, նրանց ձերբակալումը կապված է Վրաստանի տարածքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու գործի հետ: Գերատեսչությունից նաև հայտնել են, որ ձերբակալվածների գործողությունների դրդապատճառները պարզվում են:

Օգոստոսի 17-ին Գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն էր սկսել Վրաստանի ՔՕ 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով Վրաստանի տարածքի մի մասն այլ պետությանը փոխանցելուն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ:

Դատախազության տվյալներով՝ հետաքննությունը հիմնվել է Վրաստանի ՊՆ-ից ստացված գրավոր տեղեկատվության վրա, ըստ որի՝ Արտաքին գործերի նախարարությանն առընթեր պետական սահմանի սահմանազատման (սահմանագծման) հանձնաժողովի փորձագետները անընդհատ անտեսել են համապատասխան պատշաճ փաստաթղթերը՝ ի վնաս Վրաստանի շահերի: Մելաշվիլին և Իլիչովան իրենց մեղքը չեն ճանաչում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր