Տեսանյութ.Ձեր հրաժարականով կվերադարձնենք հայոց Եռատոնը, որը գողացել եք          Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Տեսանյութ       Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ    

08 մայիս 2021 18:54

Կլինիկական մահ.Շերոն Սթոունը հավատում է թե գիտական, թե էզոթերիկ հիմնավորումներին՝տեսնում եմ մահացած մարդկանց

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը «Բարի լույս, Մեծ Բրիտանիա» ծրագրին տված հարցազրույցում կիսվել է իր անձնական կյանքի գաղտնիքներով: Մասնավորապես, նա առաջին անգամ պատմել է այն մասին, թե ինչ է տեսել կլինիկական մահվան պահին, որը վերապրել է դեռեւս 2001 թվականին՝ ինսուլտի եւ ուղեղում արյունազեղման պատճառով:

«Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը խոստովանել է, որ հավատում է թե գիտական, թե էզոթերիկ հիմնավորումներին, որ սովորաբար նկարագրում են նման բան վերապրած մարդիկ։

«Երբ դա տեղի ունեցավ ինձ հետ, ես ունեի բոլոր այն նշանները, որոնց մասին սովորաբար խոսում են մարդիկ. թունելի վերջում երեւացող լույսը եւ այն զգացումը, որ ես լքեցի մարմինս: Թվում էր, թե ես տեսնում եմ մահացած մարդկանց։ Դա ինչ-որ անցողիկ զգացողություն է։ Մենք երկխոսություն չունեինք որպես այդպիսին, բայց մենք շփվում էինք։ Իսկ հետո ինձ մոտ սարսափելի ցավ առաջացավ, կարծես ինձ հարվածել էին», - հռչակավոր կնոջ խոսքը մեջբերում է StarHit.ru-ն։

Ընդ որում, դերասանուհու խոսքով՝ ինչ-որ պահի սարսափելի է դարձել, եւ նա չի ցանկացել այլեւս «թռչել աստրալում» եւ նախընտրել է «վերադառնալ» իր սեփական մարմին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր