Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

11 մայիս 2021 11:48

Ալիևի հետագա ծրագրերը հեռուն են նայում.Մենք ռուսների հետ գործ ունենք,նրանց են պատկանում Հայկական երկաթուղիները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում տեղաշարժերի մասին: Գրում է «Ռիա Նովոստին»։

«Ինչպես հայտնի է՝ Զանգեզուրի միջանցքի մասին ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերում այս հարցում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բաց կլինի», - ասել Է Ալիեւը՝ Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ տրվել է Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)-Ագբանդ (Ադրբեջան) երկաթուղու կառուցման մեկնարկը։ Կառուցվելու է բացակաող 15-16 կիլոմետր երկարությամբ հատվածը՝ ադրբեջանական Օրդուբադից մինչեւ Հայաստանի հետ սահման ճանապարհը։

Ալիևը նաև հայտարարել է, որ արդեն գործում է Նախիջեւանի երկաթգիծը, իրականացվում են ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար փոխադրումներ, եւ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Հորադիզ-Աղբանդ հատվածի շինարարությամբ ենթակառուցվածքներ կստեղծվեն:

Ալիևը նաև բացատրել է, թե ինչու է երկաթուղու հարցը քննարկվում ՌԴ-ի հետ ։

«Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին։ Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ», - ասել է նա ։

Ադրբեջանի նախագահի հետագա ծրագրերը հեռուն են նայում. Արեւելյան Զանգեզուրի շրջանում գտնվող Զանգելանի միացումը Արեւմտյան Զանգեզուրի հետ, ապա Օրդուբադի միջով դեպի Նախիջեւան և Թուրքիա երկաթուղային ճանապարհ ունենալը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր