Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում          ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։       Ողբերգական վթար Արմավիրի մարզում, բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, զոհեր կան    

11 մայիս 2021 18:08

Այսօր ես կսպանեմ մեծ քանակությամբ բիոաղբ. Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը սպանի ավելի քան 10 ...Կազանի հրաձիգի սարսափելի գրառումները

Կազանի դպրոցում կրակ բացած երիտասարդներից մեկը հանցագործություն կատարելուց առաջ սարսափելի գրառումներ է արել տելեգրամի իր ալիքում։ Այս մասին հայտնում է Life-ը։

Նշվում է, որ վերջինս մասնավորապես գրել է, որ պատրաստվում է սպանել մարդկանց․«Այսօր ես սպանելու եմ հսկայական քանակությամբ բիոաղբ»,-գրել է նա։

Մի քանի օր առաջ հրաձիգը գրել է նաև, որ իրեն հավասար է համարում Աստծուն և ցանկանում է, որ մնացածը հնազանդվեն իրեն և նույնպես սպանություններ կատարեն:

Հարձակվողի խոսքերով, նա եկել է այս աշխարհ, որպեսզի մաքրի այն «կենդանի արարածներից»:

«Ես ինչպես Աստված, ուզում եմ, որ բոլորն իրենց ճանաչեն որպես իմ ստրուկ: Դուք պետք է անեք բացարձակապես այն, ինչ ես եմ ուզում: Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը սպանի ավելի քան 10 <...>: Աշխարհում չպետք է կենդանի արարածներ լինեն, սա տիեզերքի սխալն է: <...> Ես այս աշխարհ եկա մարդու կերպարով՝ ձեզանից բոլորից ազատվելու համար»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր