Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

11 մայիս 2021 17:09

Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ոչ մի նշում քվեաթերթիկում չի կատարվելու

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում հաստատեց 2021թ–ի հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի ձևը։

Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, քվեաթերթիկը նախորդ ընտրություններում կիրառվածից տարբերվելու է նրանով, որ դարձերեսին չի ունենալու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար նախատեսված մաս։
«Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ–ին առաջարկվում է փոփոխել ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը»,– ասաց Սմբատյանը։

Մյուս փոփոխությունն էլ այն է, որ քվեարկության համար գրիչ չի օգտագործվելու։

«Քվեաթերթիկի վրա ընտրողը որևէ նշում չի կատարելու և իր ընտրությունն արտահայտելու է հետևյալ կերպ. ուղղակի ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,– ասաց Սմբատյանը։

ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց քվեաթերթիկի փոփոխված տարբերակը։

Ընտրական օրենսգրքի նույն փոփոխությամբ պայմանավորված` ԿԸՀ նիստում սահմանվեցին նաև ընտրական արձանագրությունների ու այլ փաստաթղթերի նմուշները` դրանցից հանելով նախկինում կիրառված մեծամասնական ընտրակարգի համար նախատեսված հատվածները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր