Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

12 մայիս 2021 13:29

Ադրբեջանցիներն առաջ են եկել. լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը.Գորիսի փոխքաղաքապետ

Այս պահի դրությամբ ադրբեջանցիները մի քիչ առաջ են եկել։ Կրակոցներ չեն եղել, բայց որ առաջ են եկել, հաստատ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Հիմա զինվորականները բանակցում են, որ հետ գնան»,-ասաց նա։

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։

«Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր