Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 մայիս 2021 11:02

Տեսանյութ.Սյունիքում երեկ կորցրել ենք 3 անգամ ավելի շատ տարածք, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ

«Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր, «Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Ջորջ Տաբակյանը, անդրադառնալով Սյունիքում երեկ՝ թշնամու կողմից անարգել Հայաստանի պետական սահմանը հատելու և 3.5 կմ խորանալու դեպքերին, գրում է.

«Մի քանի փաստեր ֆիքսենք երեկվա դեպքերի հետ կապված՝

1. Հարձակում չէր այլ առաջխաղացում՝ հարձակումը ընթադրում է պաշտպանվող կողմ, իսկ մեր դեպքում պաշտպանվող կողմ չի եղել: Ադրբեջանցիները եկել են և հանգիստ վրանները տեղադրել:

2. Առաջխաղացումը եղել է մոտ 3.5 կմ և այդ բարձրունքը գրավելով, թշնամու վերահսկողության տակ է անցել Սև լիճը ամբողջությամբ և մոտ 1286 հեկտար տարածք !!! (3 անգամ ավելի, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ)։

3. 3.5 կմ առաջ գնալով, թշնամին մոտեցել է Երևան-Գորիս միակ ճանապարհին: Ուղիղ գծով թշնամին 16 կմ հեռու է այս ճանապարհից:

4. Այս տարածքում առաջխաղացումը նշանակում է նաև մոտենալ Նախիջևանին.....հետևությունը թողում եմ կարդացողին:

5. Այն մեկնաբանությունը որ բարձրունքը գրավելով իրենք շրջափակման մեջ են մտել ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է, սույն տեսանյութում կարող եք տեսել այդ բարձրունքի տեղանքը:

Շնորհակալություն Zangezur.tvին՝ միակ լրագրողները որ փորձեցին նկարահանել այդ բարձրունքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր