Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

14 մայիս 2021 13:37

Երբ ադրբեջանական որոշ հրթիռներ ընկնում էին ՀՀտարածքի վրա, Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին, իսկ հիմա՞ .Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականը գրում է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական որոշ հրթիռներ ընկնում էին Հայաստանի տարածքի վրա, մասնավորապես՝ Վարդենիս քաղաքում և մոտակայքում։ Տեսականորեն դա կարող էր դառնալ հիմք ՀԱՊԿ-ին դիմելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց դա չանել՝ երևի հասկանալով նման քայլի անհեռատեսությունը։ Հունիսի 20֊ին Հայաստանում ընտրություններ են, և իշխանության ու ընդդիմության բոլոր որոշումներն արժի դիտարկել նաև այդ կոնտեքստում։ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը կարող է երևալ իբրև նախկին սխալների ուղղում և վճռականության դրսևորում, որը դուր կգա ընտրողին, սակայն եթե այս քայլը չօգնի առաջացած իրադրության հանգուցալուծմանը, ապա կարող է հակառակ էֆեկտը լինել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր