Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 մայիս 2021 14:28

Մանախը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել. Փաստաբանը պատրաստ է անվճար իրավական աջակցություն ցուցաբերել նրան

Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին հայտնեց նրա փաստաբանը` Արա Զաքարյանը:

«Նա պահանջում է ազատ արձակել իրեն, ապօրինի է համարում ձերբակալումը եւ պահանջում  է զինել տղաներին, որոնք անզեն կանգած են ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա:

Փասաբանը նշեց, որ իրենք արդեն բողոքարկել են ձերբակալման որոշումը:
***
Եթե ընկերներիս մեջ կա մարդ ով կապ ունի Արթուրի (Մանախի) հարազատների հետ խնդրում եմ ասեք, թող կապ հաստատեն իմ հետ։

Հավելեմ, որ պատրաստակամ եմ իրավական աջակցություն ցուցաբերել Արթուրին և իր զինակից ընկերներին, բնականաբար անվճար։

Փաստաբան Գարիկ Գալիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր