Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

15 մայիս 2021 13:42

Երեկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը ադրբեջանական խմբերի ներխուժման հարցով ծաղրանք էր, այսինքն՝ ուզում են ասել՝ պարզ չէ՞, որ չենք ուզում տալ, որ ուզեինք՝ կտայինք

Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, հիմա տալիս եմ առաջին հարցը՝ ո՞ւր է դիմացը կանգնած քո զորքը, և եթե այս զորքը չկա, եթե այս տարածքն անպաշտպան է, ապա ո՞ւր են պատժվածները, ո՞ւր է Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ հարցազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ խոսելով սահմանում ստեղծված իրավիճակի, ադրբեջանական խմբերի՝ Հայաստան ներխուժելու և իշխանության քայլերի մասին:

Բեքարյանի խոսքով՝ ամբողջ ստեղծված իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞ւր են այս ամենի պատասխանատուները: «Հասկանալի է, որ պատիվ, արժանապատվություն վաղուց չկա, հասկանալի է, որ պետական մարմինները ստրկացված են: Մենք այսօր օկուպացիոն ռեժիմի հետ գործ ունենք, օկուպացիոն ռեժիմ, սեփական երկրի տարածքում, որովհետև նման իրավիճակում, երբ նայում ենք՝ ով ինչով է զբաղված, տեսնում ենք, որ ոչ մի բան իր տեղում չէ»:

Գործիչը նշեց, որ երեկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր Սյունիք  ադրբեջանական խմբերի ներխուժման հարցը, ցույց տվեց, որ իրականում այն ծաղրանք էր և դեռ մի բան էլ ժողովուրդը շնորհակալ պիտի լինի, որ ադրբեջանական խմբերը եկել են մեր տարածք, բայց որևէ բախում չի եղել: «Այսինքն՝ ուզում են ասել՝ դե, պարզ չէ՞, որ չենք ուզում տալ, որ ուզեինք՝ կտայինք»,-ասաց նա և հիշեցրեց, որ այս ընթացքում անկախ նրանից, որ երկրում իրավիճակը լարված էր, Փաշինյանը Վրաստանի վարչապետին էր ընդունում, և սահմանում տեղի ունեցողը որևէ արարողակարգ չփոխեց, առաջնահերթություն չփոխվեց:

Խոսելով ՀԱՊԿ դիմելու մասին՝ Բեքարյանը շեշտեց, որ  իրականում կրկնվում է նույն սցենարը, որը կար 44-օրյա պատերազմի ժամանակ: «Պատերազմի առաջին օրերին Հայաստանի սուվերեն տարածքների վրա կար ոտնձգություն, արկ էր պայթում, անօդաչու էր թռչում և այլն, սակայն երկկողմ դիմում հայ-ռուսականին չի եղել, ՀԱՊԿ էլ չի եղել, ռուսական կողմն էլ հայտարարում էր, որ ահաբեկիչներ են բերվել, սակայն որևէ հակաահաբեկչական գործողություններ չեն եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր