Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

15 մայիս 2021 17:26

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք։ Այս մասին հայտնում է mediaport-ը։

Գեղարքունիքի մարզում համար 1 մարտական վիճակ է հայտարարվել:
***
Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղ ներխուժել են ադրբեջանական ուժերը: Այս մասին հաղորդում է bagramyan26 տելեգրամյան ալիքը:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Փաշինյանը դիմել է Պուտինին ՝ ռազմական աջակցություն տրամադրելու խնդրանքով, հայտնում է տելեգրամյան ալիքը:

«Ռուսաստանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, աջակցություն է հայտնել դաշնակցին, բայց Մոսկվան դեռ պնդում է, որ ճգնաժամը բանակցությունների միջոցով պետք է լուծվի:

Նախօրեին Հայաստան էր ժամանել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը: Հենց նա է համակարգում 102-րդ հենակետի ռուսական զորքերի գործողությունները

Բաժանորդները Գյումրիից bagramyan26-ին ուղարկել են լուսանկարներ և տեսանյութեր ռուսական զորքերի տեղաշարժի մասին: Առավոտյան շրջափակվել էին քաղաքի մի քանի փողոցներ, ոտեղով տեղաշարժվում էր ռազմաբազայի տեխնիկան»,-նշում է նույն աղբյուրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր