Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

17 մայիս 2021 16:09

Թշնամին դեռ հետ չի գնացել. այդ բարձունքում էի, մի «Կամազ» եկավ, մի քանի բան-ման գցեցին մեջը ու ճանապարհով գնացին դեպի Սև լիճ. Խոզնավարի գյուղապետ

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հատվածներում առաջ եկած թշնամու հետ երեկվա բանակցություններից հետո տեղեկություն շրջանառվեց, թե պետք է հետ գնան, սակայն մինչև այս պահը նրանք առաջ եկած հատվածներում են։




168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ որևէ փոփոխություն չկա։


«Ասում են, որ թշնամին հետ պետք է գնա, սակայն դեռ չի գնացել։ Այս պահին որևէ գործողություն չի ընթանում, ամեն մեկն իր տեղում է՝ հանգիստ իրենց համար նստած են։ Ես չգիտեմ, ինչու չեն գնում։ Ես այդ բարձունքում էի, մի «Կամազ» եկավ, մի քանի բան-ման գցեցին մեջը ու ճանապարհով գնացին դեպի Սև լիճ։ Ես չգիտեմ, գուցե ուզում են գնան, ես իրենցից մի 150 մետր հեռու եմ եղել, թե չէ՝ կհարցնեի՝ ինչ են մտածում։ Թող ռադ լինեն, գնան, եկել մեր տարածքում նստել են»,- նշեց Վարո Գրիգորյանը։


Ըստ նրա, Խոզնավարում խուճապ չկա, բայց մարդիկ մտահոգ են, որ թշնամին հատել է սահմանը ու մտել հայկական տարածք։


«Բանակցություններից ես որևէ բան չգիտեմ, ինչքան որ դուք գիտեք, այդքան էլ մենք գիտենք։ Ուղղակի գիտեմ, որ թշնամին այսօր փաստացի գտնվում է իմ վարչական տարածքում ու պետք է հեռանա, պետք է գնա»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։


Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։


Հիշեցնենք նաև, որ այսօր 168.am-ը փորձեց Սյունիքի մարզպետարանից ճշտել, թե մայիսի 16-ի բանակցությունների ընթացքում ինչ է որոշվել, սակայն մարզպետի խորհրդականն ասաց, որ ավելի ուշ հայտարարություն կլինի, կամ մեկնաբանություն ստանալու համար կարող ենք դիմել ավելի բարձր ատյանների։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր