Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով          Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին       Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար    

19 մայիս 2021 10:31

Ադրբեջանցիների հետ չքաշվելու դեպքում ՊՆ–ն չի բացառում ուժի կիրառման տարբերակը

Հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12- 13-ից Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 18-ի երեկոյան դրությամբ մնում է անփոփոխ, համեմատաբար հանգիստ։  Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հիշեցնելով, որ մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

«Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,– ասված է հաղորդագրության մեջ։
ՊՆ–ն հերթական անգամ հայտարարում է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր